Ազատ ոճային երիտասարդ ըմբիշները 8 մարզիկով կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
13:52, 25 Հունիս 2021
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի երիտասարդական ընտրանին Եվրոպայի առաջնությանը կմասնակցի 8 մարզիկով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ֆեդերացիան: Գերմանական Դորտմունդ քաղաքում կայանալիք մրցաշարին կմասնակցեն 57 կգ Մանվել Խնձրցյանը, 61 կգ Լևիկ Միքայելյանը, 65 կգ Տիգրան Ղազարյանը, 70 կգ Նարեկ Հարությունյանը, 74 կգ Մուշեղ Մկրտչյանը, 79 կգ Կնյազ Իբոյանը, 92 կգ Սերգեյ Սարգսյանը, 125 կգ Լյովա Գևորգյանը:
ԵԱ-ն կկայանա հունիսի 28-ից հուլիսի 4-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում