Հայ խաղաղապահները Գերմանիայում մասնակցել են զորավարժության
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաղաղապահ բրիգադի զինծառայողները Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ռազմակայանում մասնակցել են «Կոսովոյի ուժեր» բազմազգ զորավարժության նախապատրաստական փուլի՝ «Ամբոխի կառավարում» թեմայով վարժանքին:
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Խաղաղապահ բրիգադի ստորաբաժանումը գործել է վարժ, համաձայնեցված գործողություններով կատարել առաջադրանքները և արժանացել նախապատրաստական դասընթացներին հետևող հրահանգիչների բարձր գնահատականին: