Հասարակական

Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 51, ծանր վիճակում` 171 քաղաքացի 

1 րոպեի ընթերցում

Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 51, ծանր վիճակում` 171 քաղաքացի 

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է222-ին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը:

«Ներկայում ՀՀ տարածքում 7 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Մարզային ԲԿ-ները գտնվում են Սպիտակում և Կապանում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 24 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 51 հոգի, իսկ ծանր վիճակում՝ 171»,- նշեց Խաչատրյանը:

Նա նաև հայտնեց, որ վերակենդանացման մահճակալների ընդհանուր թիվը 131-ն է, որոնցից 88-ը զբաղված է: Ընդհանուր ստացիոնար բուժում ստացողները 816 հոգի են:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում