Հասարակական

Սեւան քաղաքում մեկնարկել են Սարգիս Սեւանեցի փողոցի հիմնանորոգման աշխատանքները 

2 րոպեի ընթերցում

Սեւան քաղաքում մեկնարկել են Սարգիս Սեւանեցի փողոցի հիմնանորոգման աշխատանքները 

ԳԱՎԱՌ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան քաղաքում արդեն մի քանի օր է, ինչ մեկնարկել եւ ընթանում են Սարգիս Սեւանեցի փողոցի հիմնանորոգման աշխատանքները։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչությունից, աշխատանքներն իրականացվում են ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակներում։

Սարգիս Սեւանեցի փողոցի հիմնանորոգման ենթակա աշխատանքներն ընդգրկելու են 6 917 քառակուսի մետր՝ 700 գծամետր երկարությամբ։ Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ նախատեսված է կատարել եզրաքարերի քանդում եւ վերատեղադրում, նորերի տեղադրում, դիտահորերի վերականգնման, գծանշումների իրականացման, ճանապարհային նշանների տեղադրման եւ այլ կարգի աշխատանքներ: Ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 51 միլիոն 480 հազար դրամ, որի 45 տոկոսը կամ 23 միլիոն 166 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 55 տոկոսը կամ 28 միլիոն 314 հազար դրամը՝ Սեւանի համայնքապետարանը:

Նույն սուբվենցիոն ծրագրերով Սեւան քաղաքում ճանապարհաշինական աշխատանքներ կիրականացվեն Նաիրյան փողոցում, Զորավար Անդրանիկ հրապարակում եւ բազմաբնակարան շենքերի 7 բակային տարածքներում։ «Համայնքի կողմից ներկայացված մյուս երկու ծրագրերն էլ արդեն ստացել են դրական եզրակացություն, եւ «Սեւան համայնքի Նաիրյան փողոցի եւ Զ. Անդրանիկի հրապարակի ասֆալտբետոնե ծածկույթի հիմնանորոգում», «Սեւան համայնքի թվով 7 բակային տարածքների ճանապարհների հիմնանորոգում» ծրագրային հայտերի ամբողջական փաթեթներն արդեն պատրաստվել եւ ուղարկվել են հաստատման: Բակային հատվածներն ընտրվել են ըստ առաջնահերթության: Այս տարի ծրագրում ներառվել են 1-ին, 4-րդ միկրոթաղամասերի, Նալբանդյան փողոցի 30, 32, 34, 36, 38, 40, Շահումյան փողոց 12, 14, 16, 18, գ. Գագարին, Գայի 1 շենքի, Աբովյան 1, 3, 5, 7, 9, 11, 13, 15, Սայաթ-Նովա 18, 20 շենքերի բակային տարածքների ճանապարհները»,-ասացին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմում։

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում