Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

Այսօր կհրապարակվի Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման միջնորդության վերաբերյալ որոշումը

Այսօր կհրապարակվի Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման միջնորդության 
վերաբերյալ որոշումը

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն, «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արմեն Չարչյանի նկատմամբ կալանավորման կիրառման միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, դատական ակտը կհրապարակվի հունիսի 23-ին:

Չարչյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին` «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրենը ասաց, որ իր կողմից որևէ պարտադրանք չի եղել ԲԿ-ի աշխատակիցների նկատմամբ:  

«Որևէ պարտադրանք, որևէ հարկադրանք իմ արած գործողությունների մեջ չկա: Ես կարող եմ ձեզ խնդրել` դա պարտադրանք չի, ձեզ հորդորել` դա պարտադրանք չի, պահանջել` դա նույնպես պարտադրանք չէ: Ահա, եթե խնդրելուց, հորդորից, պահանջից հետո որոշակի միջոցներով ստիպեի, որ դուք դա անեք` այդ դեպքում պարտադրանք է, բայց իմ ասածի մեջ պարտադրանք չկա»,- հավելեց Չարչյանը:

Ավելի վաղ ՀՔԾ-ն հաղորդագրություն էր տարածել, որ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի կողմից նախընտրական փուլում իրեն ենթակա աշխատակիցների նկատմամբ ճնշում գործադրելու վերաբերյալ 2021 թվականի հունիսի 18-ին «Բաղրամյան, 26» տելեգրամյան ալիքով տարածված ձայնագրության փաստով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով (ընտրողներին կաշառք տալու, ստանալու, ընտրությունների ժամանակ բարեգործության արգելքի խախտման կամ ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով): Չարչյանը ձերբակալվել էր, սակայն պաշտպանները դատարան բողոք էին ներկայացրել ձերբակալման դեմ, որը բավարարվել էր, և նա ազատ էր արձակվել:

Միևնույն ժամանակ, դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ:

ԿԸՀ-ն բավարարել էր Արմեն Չարչյանի նկատմամբ հետապնդում իրականացնելու և նրան ազատությունից զրկելու համաձայնություն տալու վերաբերյալ դատախազության միջնորդությունները: Քննիչը Չարչյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել դատարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am