Հասարակական

Տիգրան Մեծի պողոտայի հ.55/2 հասցեում բազմաֆունկցիոնալ համալիր կկառուցվի

2 րոպեի ընթերցում

Տիգրան Մեծի պողոտայի հ.55/2 հասցեում բազմաֆունկցիոնալ համալիր կկառուցվի

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի ավագանու անդամները հունիսի 22-ին կայացած Երևանի ավագանու 6-րդ նստաշրջանի 5-րդ նիստին կողմ քվեարկեցին Հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին նախագծին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը ներկայացնելիս Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Անշարժ գույքի կառավարման վարչության պետ Գարեգին Խաչատրյանն ասաց, որ նախատեսվում է Տիգրան Մեծի պողոտայի հ.55/2 հասցեում իրավաբանական անձի սեփականություն հանդիսացող հողամասի նպատակային նշանակությունը «ջրային» հողերի կատեգորիայից փոխադրել «բնակավայրերի» նշանակության հողերի կատգորիա, իսկ Տիգրան Մեծի պողոտայի պողոտայի հ.55/3 հասցեի «Պար Սամ Եղբայրներ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի նպատակային նշանակությունը «բնակավայրերի» նշանակության հողերի կատեգորիայից փոխադրել «ջրային» նշանակության հողերի կատեգորիա:

«Տիգրան Մեծի պողոտայի հ.55/2 հասցեում նախատեսվում է կառուցել բազմաֆունկցիոնալ համալիր, որը բաղկացած է լինելու 2 ստորգետնյա և մինչև վեց վերգետնյա հարկերով առևտրի կենտրոնից, ինչպես նաև 14-16 և 20 հարկից բաղկացած հյուրանոցային և գրասենյակային մասնաշենքերից: Որոշման նախագիծը քննարկվել է նաև միջգերտեսչական հանձնաժողովում և տրվել է դրական եզրակացություն»,-նշեց Խաչատրյանը:

«Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն ասաց՝ չի բացառվում, որ այդ տարածքում վեր կխոյանա հերթական «Երևան սիթի»-ն և շեշտեց, որ առանց հարցը մանրամասն ուսումնասիրելու արագ-արագ շինթույլտվություն են տալիս, ուստի նա այդ հարցին դեմ է քվերակելու:

Քվեարկելու համար գրանցվեց ավագանու 39 անդամ: 30 կողմ, 2 դեմ և 7 ձեռնպահ ձայնով որոշումն ընդունվեց:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում