Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   30 Հուլիս

Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պայմանավորված արաբական անապատներից արևադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ՝ հունիսի 21-24-ը Հայաստանի ամբողջ տարածքում սպասվում է խիստ բարձր ջերմային ֆոն: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին զգուշացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը:

Արարատյան դաշտում և դրա նախալեռներում, Վայոց Ձորի նախալեռներում, Սյունիքի հովտային գոտում և Երևանում ցերեկային ժամերին սպասվում է +39...+40 աստիճան տաքություն։ Հունիսի 19-24-ը նշված գոտիներում սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:

Ըստ աղբյուրի՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը խորհուրդ է տալիս ժամը 11։00-ից մինչև 17։00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից։

Հանրապետության տարածքում հունիսի 19-ի ցերեկը, 20-24-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին կլինի հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ արագությամբ:








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]