Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Բացօթյա միջոցառմամբ կամփոփվի «BiGiDream» մանկական փառատոնը

Բացօթյա միջոցառմամբ կամփոփվի «BiGiDream» մանկական փառատոնը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «BiGiDream» մանկական, ճանաչողական, ժամանցային, մրցութային, երաժշտական փառատոնը կամփոփվի բացօթյա բազմաբնույթ միջոցառմամբ, որը տեղի կունենա հունիսի 19-ին Երևանի «Կարապի լճին» հարակից տարածքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Դեպի մեծ երազանքներ» խորագրով ամփոփիչ երեկոյին սպասվում են հեքիաթային խաղավարներ, տիկնիկների գեղեցիկ աշխարհ, դեմքի նկարազարդում, ծաղրանկարչություն, թատերական բեմադրություններ, փոքրիկ արտիստների ելույթներ, քաղցրի անկյուն:

«BiGiDream» մանկական փառատոնն իրականացնում է «Հայը կա» նախաձեռնությունը: Փառատոնը հնարավորություն է ստեղծում մեկ հարթակում համախմբել ՀՀ բոլոր մարզերից մանկական աշխատանքներ և ստեղծագործություններ։

Ստեղծվել է մի միջավայր, ուր երեխաները օրեր շարունակ կարող են իրենց հասակակիցների հետ մասնակից լինել ամենատարբեր ժամանցային խաղ-միջոցառումներին։

Հունիսի 8-18-ը փառատոնի թիմը շրջագայել է ամբողջ Հայաստանով և Արցախով՝ երեխաների հետ՝ փորձելով  մարդկանց մեջ արթնացնել հույսի, հավատի, սիրո և միասնության ջահը:

Այս յուրահատուկ ապաքաղաքական կրակարշավը նպատակ ունի նաև բացահայտելու մեր երկրի, իսկ հետագայում նաև սփյուռքի տաղանդավոր հայերին և աջակցել նրանց երազել ու միասնաբար հասնել թե՛ անձնական, թե՛ համընդհանուր երազանքների ու նպատակների:

«Հայը կա» նախաձեռնությունը միջոցառմանը ներկայացնելու է նաև Հայաստանի մարզերում բացահայտված տաղանդավոր երեխաների երազանքները՝ ստեղծելով նախադրյալներ այդ երազանքների իրականացման համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am