1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

ՔՊ-ն Վայոց Ձորի մարզում նախատեսում է ջրային ռեսուրսների լայնածավալ ծրագիր իրականացնել

ՔՊ-ն Վայոց Ձորի մարզում նախատեսում է ջրային ռեսուրսների լայնածավալ ծրագիր 
իրականացնել

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախատեսում է Վայոց Ձորում իրականացնել ջրային ռեսուրսներին վերաբերող ամենալայնածավալ ծրագիրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետի պաշտոնակատար, ՔՊ կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտնեց Վայոց Ձոր մարզի Մալիշկա գյուղում:

«Այս մարզում մեր ամենաբարձրարժեք պտուղներն են աճում, բայց մեր երկրի վարելահողերի 50 տոկոսը չի մշակվում, իսկ ՀՀ-ում կա մոտ 420 հազար հա հող: Վայոց Ձորում ունենք 15 հազար հա վարելահող, և այստեղ 75 տոկոսը չի մշակվում: Մենք չենք կարողանում պատշաճ ձևով օգտագործել մեր հարստությունը»,- ասաց ՔՊ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարը:

Ցույց տալով հեռվում երևացող լեռները՝ Փաշինյանը շեշտեց, որ պետք է այնպես անել, որպեսզի այնտեղ ամբողջը այգիներ լինեն:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վայոց Ձորի մարզում նախատեսում է իրականացնել ջրային ռեսուրսների ամենալայնածավալ ծրագիրը: Սրանով իսկ հնարավոր կլինի մշակվող հողատարածքների թիվը էականորեն աճեցնել»,- ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Նա ներկայացրեց, որ անցած տարի սկսել է վերանորոգվել Հերհերի ջրամբարը և այդ ջրերն ամբողջությամբ կուղղորդվեն դեպի Վայոց Ձորի վարելահողեր: Առաջիկա տարիներին իշխանության գալու պարագայում ՔՊ-ն մտադիր է սկսել Ելփինի ջրամբար կառուցումը:

«Նախագծելու և սկսելու ենք կառուցել նաև  Խնձորուտի, Վերնաշենի, Խաչիկի ջրամբարները: Միայն ջրամբարներ կառուցելով չի լինի հարցն ամբողջությամբ լուծել, պետք է անցնել համատարած կաթիլային ոռոգման համակարգի»,- ասաց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]