1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Մրցույթները շահել են քաղաքական ուժերի հետ կապ ունեցող կապալառուներ. Փաշինյանը՝ ասֆալտ չանելու մասին

Մրցույթները շահել են քաղաքական ուժերի հետ կապ ունեցող կապալառուներ. 
Փաշինյանը՝ ասֆալտ չանելու մասին

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ ճանապարհների ասֆալտապտման համար մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ, որոնք նախընտրական շրջանում հատուկ գործերը չեն անում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանն այս մասին ասաց քարոզարշավի շրջանակում Ջերմուկում քաղաքացիների հետ հանդիպմանը:

Փաշինյանը նշեց՝ հանրապետությունում 400-500 կմ ասֆալտ պետք է անեն, և ինքը ՏԿԵ նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվել է, թե ինչու այդ աշխատանքներն ընթացքի մեջ չեն:

«Պարզվում է, որ մրցույթները շահել են քաղաքական որոշ ուժերի հետ կապ ունեցող շինարարական կազմակերպություններ: Եվ հիմա նրանք նախընտրական շրջանում հատուկ գործերը չեն անում, որ չերևա, թե այդ գործերն արվում են»,-ասաց նա:

Փաշինյանը վստահեցրեց, որ այդ ընկերությունները խնդիր են ունենալու, նրանց զգուշացրեց, որ ունեն ընդամենը ժամեր՝ իրենց տեխնիկան դուրս բերելու, եթե ոչ, ապա ընտրություններից հետո «հանդիպելու են պողպատե մանդատի հետ»:

Խոսելով թավիշից՝ նա ասաց, որ հեղափոխությունից հետո այդ բոլոր կապերի, ընկերությունների մասին գիտեին: Իսկ թե ինչու մինչև հիմա այդ հարցով չեն զբաղվել՝ Փաշինյանն ասաց. «Շատ պարզ պատճառով, որովհետև 2018-ի դրությամբ դաշտում շատ քիչ են եղել մարդիկ, որ այս կապերով կապված չեն: Իրենց հարցերը որ լուծեինք, դա նշանակում էր, որ 3 տարի մենք ճանապարհ չէինք կառուցի»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]