Սպորտ

Հայաստանի կանանց ազգային հավաքականը հաղթեց Ղազախստանին

1 րոպեի ընթերցում

Հայաստանի կանանց ազգային հավաքականը հաղթեց Ղազախստանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացավ ընկերական հանդիպում կանանց Հայաստանի և Ղազախստանի ազգային հավաքականների միջև:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ՀՖՖ-ն: Մարալ Արթինի և Արմինե Խաչատրյանի խփած գոլերի շնորհիվ Հայաստանի ազգային ընտրանին հաղթեց 2:1 հաշվով:

Հիշեցնենք, որ երկու ընտրանիները կանցկացնեն ևս մեկ ընկերական հանդիպում, որը կկայանա հունիսի 15-ին` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում:

Հայաստանը խաղադաշտ էր մտել հետևյալ մեկնարկային կազմով` 12. Լենա Անդրիասյան, 3. Լիանա Ղազարյան (14. Անյուտա Գալստյան, 81), 4. Մարիա Սախինովա (17. Նորա Եղյան, 58) 7. Նենսի Ավեսյան (Լուիզա Ղազարյան, 69), 8. Մարալ Արթին, 10. Օլգա Օսիպյան (ա), 13. Սիդնի Վերմիլլիոն, 15. Քրիստինե Մանգասարյան (5. Անի Կարապետյան, 46), 19. Արմինե Խաչատրյան, 20. Աննա Դալլաքյան (26. Արենի Համփարյան, 69), 22. Անի Ղուկասյան (25. Օքսաննա Պիզլովա, 58):

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում