Հասարակական

Գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին զերծ պահել բանակը քաղաքական շահարկումներից

1 րոպեի ընթերցում

Գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին զերծ պահել բանակը քաղաքական շահարկումներից

ԿՈՒԹ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը կոչ է անում քաղաքական ուժերին, ներկա և նախկին իշխանություններին, ողջ հանրությանը զերծ պահել Զինված ուժերը քաղաքական շահարկումներից և նախընտրական քարոզարշավից։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կութ համայնքում լրագրողների հետ զրույցում Պետրոսյանը հիշեցրեց, որ բանակը ապաքաղաքական կառույց է։

«Այսօր մեր բանակը իր տեղում է, կատարում է իր առաքելությունը։ Զինված ուժերի գլխավոր շտաբի և զորամիավորման հրամանատարի առաջադրանքները զորքը պատշաճ իրականացնում է»,- ընդգծեց Պետրոսյանը։

Գնդապետի խոսքով՝ կամա, թե ակամա բոլոր ներքաղաքական գործընթացները ազդեցություն են ունենում զինծառայողների բարոյահոգեբանական վիճակի վրա։

« Ես մասնագիտությամբ հոգեբան եմ և զորքի բարոյահոգեբանական վիճակով զբաղվող մարդ, կարող եմ վստահեցնել ձեզ, որ Հայաստանի ցանկացած քաղաքական գործընթաց իր ազդեցությունն է թողնում զինծառայողների հոգեբանական նկարագրի վրա, ուստի բանակի թեման շահարկելով, ինքնին հարված է հասցնում զինվորի և սպայի հեղինակությանը»,- եզրափակեց Պետրոսյանը։

Կարեն Խաչատրյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում