Քաղաքականություն

ԱԳ փոխնախարարների ազատման դիմումները բավարարվել են մասնակի. Արմեն Ղևոնդյան

1 րոպեի ընթերցում

ԱԳ փոխնախարարների ազատման դիմումները բավարարվել են մասնակի. Արմեն Ղևոնդյան

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտաքին գործերի նախարարությունը 30 տարվա ընթացքում աշխատել է և շարունակում է աշխատել հօգուտ Հայաստանի շահերի իրականացման: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին ՀՀ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղևոնդյանը՝ արձագանքելով այն դիտարկմանը, որ ստեղծված իրավիճակում պետության շահի համար աշխատանքը շարունակելու փոխարեն, ԱԳ նախարարի տեղակալները հրաժարականներ են տալիս:

Լրագրողները հետաքրքրվեցին Արմեն Ղևոնդյանի պաշտոնավարումից՝ ճշտելով, թե արդյոք նա հետ է վերցրել աշխատանքից ազատման իր դիմումը:

«Բոլոր փոխնախարարները ազատման դիմումներ են ներկայացրել, այս պահին բավարարվել են մասնակի»,-նշեց նա:

ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը հունիսի 7-ին տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Հունիսի 8-ին ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը ստորագրել էր երեք փոխնախարարներին՝ Ավետ Ադոնցին, Արտակ Ապիտոնյանին և Գագիկ Ղալաչյանին ազատելու որոշումները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում