Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է Եվրո-2020-ին  

Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է Եվրո-2020-ին

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանը հավատարմագրվել է ֆուտբոլի Եվրոպայի առաջնության համար:

«Մարզական լուսաբանող Նոբել Առուստամյանին հավատարմագրեցին Եվրոպայի առաջնությանը: Հրաշալի է: Շնորհակալություն, ՈւԵՖԱ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին գրել է Ռուսաստանի արտգործնախարարի խոսնակ Մարիա Զախարովան:

Հունիսի 8-ին հայտնի էր դարձել, որ Ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքի ֆուտբոլային մեկնաբան Նոբել Առուստամյանին չեն հավատարմագրել ԵՎՐՈ-2020-ին:

Այդ մասին գրում է ռուս մեկնաբան Վասիլի Ուտկինը։ «Եթե աշխարհում կա անարդարություն, ապա սա այդ է։ Նոբել Առուստամյանը, փաստորեն, չի աշխատում Եվրոպայի առաջնությունում։ Նա չի հավատարմագրվել, Նոբելը չի հավատարմագրվել։ Քանի որ հավատարմագրումը պետք է հաստատեն բոլոր քաղաքների կազմկոմիտեները, իսկ Բաքուն արգելափակել է Նոբելին, որը, ի դեպ, ծնունդով բաքվեցի է։ Ի՞նչ է դա, եթե ոչ մարդուն իր մասնագիտությամբ զբաղվելու հնարավորությունից զրկել՝ հիմք ընդունելով համոզմունքներն ու ազգային պատկանելությունը: Բաքվում Եվրոպայի առաջնության կազմկոմիտե, ընդունեք իմ սառցե քամահրանքը»,-սոցցանցերում գրել է Ուտկինը:

Եվրոպայի առաջնությունը կանցկացվի 2021 թվականին` հունիսի 11-ից հուլիսի 11-ը: Եվրոպայի առաջնության 60-ամյակի կապակցությամբ մրցաշարն արդեն կանցկացվի 12 քաղաքներում` Լոնդոնում, Մյունխենում, Սանկտ-Պետերբուրգում, Բաքվում, Սևիլիայում, Հռոմում, Բուխարեստում, Դուբլինում, Կոպենհագենում,  Գլազգոյում, Բուդապեշտում, Ամստերդամում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am