Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

ՀՀ-ն զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները

ՀՀ-ն զարգացնում է քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային 
սպառնալիքների դեմ պայքարի կարողությունները

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանը հունիսի 8-ին ընդունել է ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության (ՊՎՆԳ) պատվիրակությանը՝ քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի ղեկավար Աբզելա Թեոբալդի գլխավորությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ հանդիպման նպատակն էր քննարկել քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային անվտանգության ոլորտում համագործակցության ծրագրի իրականացման հնարավորությունը Հայաստանում, ինչպես նաև գնահատել ԱԻՆ ՓԾ կարողություններն այդ զենքերի կիրառմանն արձագանքելու և միջադեպերի ազդեցության հետևանքները կառավարելու գործում: Ծրագիրը կնպաստի Հայաստանում կենսաբանական սպառնալիքների հայտնաբերման, կանխարգելման և արձագանքման կարողությունների զարգացմանը:

Արմեն Գասպարյանը նշել է, որ նման ծրագրերն ուղղված են մարդու անվտանգության ապահովմանը, սակայն հաջող արդյունք գրանցելու համար անհրաժեշտ է թիմային, միասնական աշխատանք: Փրկարար ծառայության տնօրենը միաժամանակ վստահեցրել է, որ ԱԻ նախարարությունն ամենայն պատրաստակամությամբ և պատասխանատվությամբ է մոտենում համագործակցության ծրագրին:

Աբզելա Թեոբալդն իր հերթին նշել է, որ մեծ ջանքեր կգործադրեն ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար: Նա տեղեկացրել է, որ սույն թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին Հայաստան կհասնեն քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային ոլորտում աշխատանքների համար հատուկ սարքեր: Նախատեսվում է լավագույն հրահանգիչների ներգրավում՝ անձնակազմի պատրաստվածության բարձր մակարդակն ապահովելու համար:

Անձնակազմի վերապատրաստումը կարևորել է նաև Արմեն Գասպարյանը: Ըստ նրա, գույքային համալրմանը զուգահեռ կարևոր է նաև դրանք շահագործողների գիտելիքների մակարդակի բարձրացումը: Պատվիրակության անդամներն ԱԻ ՓԾ տնօրենին նաև տեղեկացրել են, որ շուտով կսկսեն մարզային այցելություններ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]