Պաշտոնական

ՀՀ նախագահը գիտության զարգացման հարցեր է քննարկել բարձր տեխնոլոգիաների, էկոնոմիկայի ոլորտների պատասխանատուների, FAST-ի գործադիր տնօրենի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը գիտության զարգացման հարցեր է քննարկել բարձր տեխնոլոգիաների, էկոնոմիկայի ոլորտների պատասխանատուների, FAST-ի գործադիր տնօրենի հետ

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հունիսի 8-ին ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանին և Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) գործադիր տնօրեն Արմեն Օրուջյանին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում գիտության և տեխնոլոգիական զարգացմանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել մեր երկրում գիտատեխնիկական ոլորտի զարգացմանն ուղղված նախագահական ATOM (Advanced tomorrow) նախաձեռնության ուղղություններին, ATOM-ի շրջանակում միջազգային առաջատար տեխնոլոգիական և գիտակրթական կազմակերպությունների ու կենտրոնների հետ փոխգործակցության վերաբերյալ պայմանավորվածություններին, ինչպես նաև նրանց և տեղական կազմակերպությունների միջև համագործակցության հեռանկարներին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում