Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, թե ինչ ազդեցություն է ունեցել կոռուպցիայի դեմ պայքարը տնտեսության վրա  

Ռուստամ Բադասյանը ներկայացրեց, թե ինչ ազդեցություն է ունեցել կոռուպցիայի դեմ 
պայքարը տնտեսության վրա

 

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրել է կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նախարարության աշխատանքը և թե ինչ ազդեցություն է այն ունեցել տնտեսության վրա:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Բադասյանը «Ֆեսյբուքի» իր էջում գրել է, որ որոշ քաղաքական ուժեր և գործիչներ նորից սկսել են «դժգոհել» կոռուպցիայի դեմ պայքարից, քողարկված առաջ քաշել թեզեր, որ դա տնտեսության վրա բացասաբար է ազդում:

«Սա ասում են մարդիկ, ովքեր «անձնական կապերով» ներդրումներ են խոստանում։ Բնական է, բոլոր հնարավոր պետական ինստիտուտները «անձնական կապերի» համար ծառայեցնելուն սովոր մարդկանցից այլ բան դժվար էր սպասել։ Մեկ այլ քաղաքական ուժ էլ իր նախընտրական ծրագրում խոսք է տվել «չպայքարել» կոռուպցիայի դեմ»,- նշել է նախարարը:

Նախարարը բերել է մի քանի օրինակ, թե ինչ ազդեցություն ունի կոռուպցիայի դեմ պայքարը.

«2021 թվականին եվրապարտատոմսերի թողարկման համար դրական են համարվել (հետևաբար, նաև ի թիվս այլ գործոնների դրվել համապատասխան տոկոսադրույքը որոշելու հիմքում) իրավական և դատական համակարգի մի շարք բարեփոխումներ՝ կատարված և նախատեսվող, մասնավորապես հետևյալները.

  • «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված փոփոխությունները (ընդունվել են Ազգային ժողովի կողմից 25.03.2020թ.), որոնցով դատավորների կարգապահական պատասխանատվության հիմքերը համապատասխանեցվել են միջազգային ստանդարտներին,
  • Հակակոռուպցիոն կոմիտեի և Հակակոռուպցիոն դատարանի ստեղծումը,
  • ԿԿՀ ձևավորումը, հայտարարագրման համակարգի բարեփոխումները, բարեվարքության ստուգման ինստիտուտի ներդնումը,
  • «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի ընդունումը»:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am