Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Պատմության հետագծով  

Պատմության հետագծով  

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1941 թ. հունիսի 8-ին ծնվել է Արա Շիրազը՝ հայ քանդակագործ, հայտնի բանաստեղծ Հովհաննես Շիրազի եւ բանաստեղծուհի Սիլվա Կապուտիկյանի որդին (մահ.՝ 2014 թ.)։

-1954 թ. հունիսի 8-ին մահացել է Արշակ Չոպանյանը: 1898-1911 եւ 1929-1949 թթ. հրատարակել է հայտնի «Անահիտ» հանդեսը։ Հասարակական, լրագրական-հրատարակչական աշխատանքներին զուգընթաց զբաղվել է արվեստի, բանասիրության, գրականագիտության եւ գրաքննադատության հարցերով, հրապարակախոսությամբ, գրել է արձակ ու չափածո գեղարվեստական գործեր, կատարել է թարգմանություններ։ Առանձնակի նշանակություն ունի Չոպանյանի քննադատական եւ գիտական բանասիրական գործունեությունը։ Նա նորովի է մեկնաբանել հայ գրականության շատ երեւույթներ։

-1912 թ. հունիսի 8-ին Լոս Անջելեսում հիմնվեց հոլիվուդյան «Universal Pictures» ամենահին կինոստուդիան: Հիմնադիրն է եղել կինոգործիչ Կառլ Լեմլեն։ 1915-1925 թթ. եղել է ԱՄՆ-ի ամենախոշոր կինոընկերությունը, թողարկելով 400-ից ավելի համր ֆիլմ։

-1588 թ. հունիսի 8-ին մահացել է Միմար Սինանը՝ ծագումով հայ, թուրք նշանավոր ճարտարապետ (ծնվ.՝ 1489 թ.), սուլթան Սուլեյման Փառահեղի, Սելիմ II-ի եւ Մուրադ III-ի ինժեները։ Նա եղել է ավելի քան 300 կառույցների եւ այլ ժամանակակից շինությունների, ինչպես օրինակ՝ դպրոցների, ինժեները։ Նրա աշակերտները ավելի ուշ նախագծելու էին Ստամբուլում Սուլթանահմեդ մզկիթը, Մոսթարում Հին կամուրջը եւ օգնելու էին նախագծել Թաջ Մահալը Մեծ մոնղոլների կայսրությունում։

-1783 թ. հունիսի 8-ին Իսլանդիայում ժայթքեց Լաքի հրաբուխը՝ պատմության ամենամեծ լավային ժայթքումներից մեկը: Հրաբխի հետեւանքով մահացավ մոտ 10 000 մարդ, սատկեց մոտ 11 000 խոշոր եղջերավոր անասուն, 200 000 ոչխար, 30 000 ձի, հաջորդ տարի Եվրոպայի հյուսիսում բերքի պակաս եւ սով եղավ:

-1810 թ. հունիսի 8-ին ծնվել է Ռոբերտ Շումանը՝ գերմանացի երգահան, դիրիժոր, երաժշտական քննադատ, մանկավարժ։ 19-րդ դարի առաջին կեսի ռոմանտիկ դպրոցի խոշորագույն կոմպոզիտորներից մեկն է։ Ֆրիդրիխ Վիկի աշակերտը. ուսուցչի համոզմամբ՝ Շումանը դաշնակահարների շրջանակում Եվրոպայում պետք է լավագույնը դառնար. ցավոք՝ կանխատեսումը չիրականացավ:

-1869 թ. հունիսի 8-ին Չիկագոյում Այվզ Մակգաֆին արտոնագրեց իր պատրաստած՝ աշխարհի առաջին փոշեկուլը:

-1876 թ. հունիսի 8-ին մահացել է Ժորժ Սանդը՝ ֆրանսիացի կին գրող (ծնվ.՝ 1804 թ.):

Ա. Հ.


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am