Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

ԳՇ նախկին պետը Շուշիի օգնության հասնող խմբի 1.5-2 օր ուշացումով հասնելու մասով պատասխան է տալու. Փաշինյան

ԳՇ նախկին պետը Շուշիի օգնության հասնող խմբի 1.5-2 օր ուշացումով հասնելու մասով 
պատասխան է տալու. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Աբովյան քաղաքում բնակիչների հետ հանդիպմանը հայտարարեց, որ ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը պետք է պատասխան տա Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ Շուշիին օգնության գնացող խմբի՝ օրուկես ուշացումով հասնելու մասով:

Նրա խոսքով՝ Գասպարյանը պատասխան է տալու դատարանում: «Դուք կարող եք հիմա ինձ ասել, թե ինչու եմ այն ժամանակ նրան այդ պաշտոնին նշանակել. պարզ պատճառով՝ ես չէի կարող գնալ ու օտար երկրից գեներալ բերել, մեր գեներալներից պետք է նշանակվեր: ԳՇ պետ նշանակելուց առաջ՝ 2018-ին էլ, 2020-ին էլ, խորհրդակցել եմ ոլորտի մարդկանց հետ, ասել են՝ երկու մարդ կա, որ պատրաստ են լինել այդ պաշտոնին: Ես հենց այդ երկու մարդուն եմ նշանակել, օդից չեմ վերցրել: Այսօր այդ մարդիկ ինչ-որ հայտարարություններ են անում: Այն մարդը, ում ես գեներալ-լեյտենանտի ու գեներալ-գնդապետի կոչում եմ տվել, 10 մարդու ներկայությամբ իր ասածից հրաժարվում է: Օնիկ Գասպարյանը դեռ դատարանում պետք է բացատրի, թե Շուշիին օգնության հասնող խումբն ինչու է 1.5-2 օր ուշացումով տեղ հասել»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատարը:

Դիմելով իր քաղաքական հակառակորդներին՝ Փաշինյանն ասաց, որ եթե որևէ մեկին թվում է, թե ինքը նոյեմբերի 9-ից հետո խուսափելու է տարբեր դրվագների մասին խոսելուց, ապա դա այդպես չէ: Նա շեշտեց, որ այդ պատմությունը մինչև վերջին դետալը պետք է բացվի:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]