Երևանում՝ 11:07,   11 Մայիս 2024

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այց է կատարել Սյունիքի մարզ

ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այց է 
կատարել Սյունիքի մարզ

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կարևորելով սահմանամերձ համայնքներում դպրոցաշինական ծրագրերի որակյալ իրականացումը,  հանրակրթական, միջին մասնագիտական և բուհական կրթության զարգացման ծրագրերի իրագործումը, ինչպես նաև առկա խնդիրներին արագ արձագանքելու անհրաժեշտությունը` ՀՀ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանն աշխատանքային այցով գտնվում է Սյունիքի մարզի Գորիս համայնքում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից, Վահրամ Դումանյանի այցը մեկնարկել է Գորիսի թիվ 1 ավագ դպրոցից, որտեղ իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ: Նախարարը շրջել է դպրոցի տարածքում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին, զրուցել շինարարների, դպրոցի տնօրենի և ուսուցչական կազմի հետ: Նշենք, որ Գորիսի թիվ 1 ավագ դպրոցի հիմնանորոգումն իրականացվում է Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորմամբ: 

Ըստ աղբյուրի՝ սահմանամերձ համայնքներում միջին մասնագիտական կրթության ապահովման և զարգացման համատեքստում Վահրամ Դումանյանն այցելել է նաև Գորիսի պետական քոլեջ, ծանոթացել ուսումնական հաստատության նյութատեխնիկական բազային, տնօրենի հետ քննարկել միջին մասնագիտական  կրթության  և ոլորտին առնչվող  մի շարք հարցեր:

ԿԳՄՍ նախարարությունից հայտնում են, որ այցի շրջանակում Վահրամ Դումանյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Անդրանիկ Փիլոյանը, ՀՀ Ազգային ժողովի՝ Սյունիքի մարզից ընտրված պատգամավորները, Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը և Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը մասնակցել են Գորիսի թիվ 4 ավագ դպրոցի «Վերջին դասին» նվիրված միջոցառմանը, ինչպես նաև այցելել են Սերո Խանզադյանի անվան թիվ 6 հիմնական դպրոց, որտեղ ևս աշակերտները տոնական հանդիսություն են ներկայացրել:

Սյունիք կատարած այցի շրջանակում Վահրամ Դումանյանն այցելել է նաև Գորիսի պետական համալսարան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am