Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Վայոց ձորում նոր հիվանդանոց կկառուցվի, կավարտվի Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքը. ԱԺ-ն քննարկեց համաձայնագիրը

Վայոց ձորում նոր հիվանդանոց կկառուցվի, կավարտվի Մարտունու բժշկական 
կենտրոնի նոր շենքը. ԱԺ-ն քննարկեց համաձայնագիրը

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  ՀՀ ազգային ժողովը քննարկեց նոր վարկային համաձայնագիր, որի միջոցներով նախատեսվում է Վայոց ձորում նոր հիվանդանոց կառուցել, իսկ Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարությունն ավարտին հասցնել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հայաստանի Հանրապետության եւ Վերակառուցման եւ զարգացման միջազգային բանկի միջեւ «Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման ծրագրի համար լրացուցիչ ֆինանսավորում» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ արտահերթ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահոության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը:

Վարկային համաձայնագիրը 7.4 մլն դոլարի չափով է: 

«Ներկայացված վարկային համաձայնագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել Վայոց ձորի նոր հիվանդանոցի շենքի կառուցման շինարարարական աշխատանքները, Հիվանդությունների կանխարգելման եւ վերահսկման հիմնական վարկային ծրագրի շրջանակում արդեն իսկ մեկնարկած Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի շինարարարական աշխատանքները հասցնել ավարտին: Նաև նախատեսվում է նշված երկու բժշկական կենտրոնները հագեցնել անհրաժեշտ բժշկական սարքավորումներով և կահույքով»,-ասաց Սիմոնյանը:

Նրա խոսքով՝ ներկայում Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր և Վայք քաղաքներում գործող բժշկական կազմակերպությունների շենքային պայմաններն անբավարար են, սարքավորումները՝ մաշված: Նախատեսվում է միավորել Եղեգնաձորի և Վայքի բժշկական  հաստատությունների հիվանդանոցային և ծննդօգնության ծառայությունները՝ կառուցելով նոր մոդուլային տիպի բազմաֆունկցիոնալ հիվանդանոց՝ 36 մահճակալ հզորությամբ: Այն մարզի բնակչությանը կտրամադրի բժշկական ծառայությունների ամբողջական ծավալ:

Փոխնախարարի վստահեցմամբ՝ Մարտու ԲԿ-ի շենքի շինարարարական աշխատանքներն իրականացվում են ժամանակացույցով: Շենքի կառուցման համար նախատեսված գումարից 3 մլն դոլար 2020-ին վերաբաշխվել և ուղղվել էր կորոնավիրուսային հիվանդությանը արձագանքելու նպատակով անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերմանը, հետևաբար առաջացել է 3 մլն դոլարի դեֆիցիտ: Աշխատանքները նախատեսվում է ավարտել 2022-ի երկրորդ կիսամյակում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]