Հասարակական

Հաստատվել են կորոնավիրուսի 108 նոր դեպքեր, առողջացել է 235 մարդ

1 րոպեի ընթերցում

Հաստատվել են կորոնավիրուսի 108 նոր դեպքեր, առողջացել է 235 մարդ

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում հունիսի 3-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել են կորոնավիրուսային հիվանդության 108 նոր դեպքեր, առողջացել է 235 քաղաքացի, մահացել՝ 2: Մեկ օրում կատարվել է 2 856 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվը, այսպիսով, հասել է 1 093 012-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 222 978 դեպք, որոնցից 213 813-ն առողջացման, 4 448-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 3 631 բուժառու:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ բուժառուներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1 086 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում