Հասարակական

Սեւանում իրականացվեց Արցախից տեղահանված բնակիչների բժշկական հետազոտության եւ խորհրդատվության ծրագիր

1 րոպեի ընթերցում

Սեւանում իրականացվեց Արցախից տեղահանված բնակիչների բժշկական հետազոտության եւ խորհրդատվության ծրագիր

ԳԱՎԱՌ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սեւան քաղաքի Ս. Զաքարյանի անվան մշակույթի պալատի տարածքում տեղակայվել էր Ռուսաստանի Դաշնության կողմից նվիրաբերված շարժական կլինիկա, որտեղ ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ի եւ Միգրացիայի միջազգային կազմակերպության կողմից, ՌԴ օգնության ծրագրի աջակցությամբ, իրականացվեց Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով տեղահանված եւ Հայաստանում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցիների համար բժշկական հետազոտության եւ խորհրդատվության ծրագիրը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից, այս անգամ ծրագրի շահառուներն էին Սեւան քաղաքում ժամանակավորապես բնակվող արցախցիները` շուրջ 50 մեծահասակներ եւ երեխաներ, որոնց տրամադրվել են թերապեւտի, մանկաբույժի, հոգեբանի խորհրդատվություն, ուլտրաձայնային, վահանաձեւ գեղձի հորմոնների, ՄԻԱՎ-ի, հեպատիտ Բ-ի, Ց-ի վերաբերյալ հետազոտություններ:

«Սեւանի համայնքապետարանի հետ հերթական համագործակցությունն արդյունավետ էր, եւ, հաշվի առնելով այցելուների թվաքանակը եւ պահանջարկը, առաջիկայում նախատեսված է եւս մեկ այց Սեւան համայնք», հավաստեցին Սեւանի համայնքապետարանի աշխատակազմից:

Խոսրով Խլղաթյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում