Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակնկալում է ստանալ ընտրողների քվեների 60 տոկոսը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ակնկալում է ստանալ ընտրողների 
քվեների 60 տոկոսը

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններում ակնկալում է ստանալ ընտրողների քվեների 60 տոկոսը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Երևանի Ավան վարչական շրջանում կուսակցության նախընտրական շտաբում ունեցած ելույթում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: «Սա անհրաժեշտ է, որպեսզի մենք խաղաղ զարգացման դարաշրջանը բացենք, որովհետև մեզ պետք չեն այլ սցենարներ: Մեզ պետք  է, որ ընտրությունները տեղի ունենան, և մենք լիարժեք վերադառնանք մեր անվտանգային տնտեսական, կրթական, սոցիալական հարցերի լուծմանը: Դրա երաշխիքը կարող է լինել քաղաքացին: Եվ մենք ուզում ենք այս թեման կիսել մեր քաղաքացիների հետ: Որպեսզի որևէ վիճարկում տեղի չունենա ժողովրդական մանդատի, շատ կարևոր է, որ ընտրողների 60 տոկոսը քվեարկի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին: Եվ մենք խնդրում ենք, հորդորում ենք, կոչ ենք անում մեր քաղաքացիներին գնալ և վերահաստատել իշխանության մանդատը, որովհետև դա իրենց իշխանության մանդատն է»,- ասաց Փաշինյանը:

Նա հավելեց, որ դա կնշանակի, որ հայ ժողովուրդը պահում է իր իշխանությունը: «Մենք ամեն ինչ կանենք, որ օրինական ընտրություններում քաղաքացին գնա և քվեարկի մեր օգտին: Սա է պատճառը, որ մենք մեր ներթիմային հանդիպումները հրապարակային ենք դարձնում ուղիղ եթերի միջոցով, որպեսզի հարց չծագի, թե հավաքվել,  ի՞նչ էին խոսում: Մենք խոսում ենք Հայաստանի ապագայի մասին և ասում ենք, որ ապագա կա: Եվ Հայաստանի քաղաքացին պետք է գնա ընտրական տեղամաս և ասի ապագա կա, իսկ հունիսի 21-ին քվեաթերթիկների հաշվարկը ի լուր ամբողջ աշխարհի պետք է արձանագրի, որ հայ ժողովուրդն ասում է, որ ապագա կա և այդ ապագան իր ձեռքերում է»,- եզրափակեց Փաշինյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am