Քաղաքականություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցիչն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակին

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկն անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանային լարվածությանը:

«Մենք մտահոգությամբ հետևում ենք հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցող զարգացումներին: Բոլոր ներգրավված մասնակիցներին կոչ ենք անում զսպվածություն դրսևորել՝ խուսափելու համար որևէ գործողությունից, որը կարող է սրել հետագա լարվածությունը»,- ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, ասել է Դյուժարիկը՝ ավելացնելով. «Հասկանում ենք, որ բանակցություններն ընթացքի մեջ են: Բոլոր չլուծված երկկողմ տարաձայնությունները պետք է կարգավորվեն խաղաղ եղանակով՝ երկխոսության և դիվանագիտական միջոցներով»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում