Հասարակական

Պետական ծառայողների մարտական գործողություններին մասնակցելու ժամանակի հիմնական աշխատավարձը կպահպանվի

2 րոպեի ընթերցում

Պետական ծառայողների մարտական գործողություններին մասնակցելու ժամանակի հիմնական աշխատավարձը կպահպանվի

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով առաջարկվում է մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց համար նախատեսել սոցիալական երաշխիքներ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն ԱԺ նիստումքվեարկությամբ ստացավ 75 «կողմ», 2 «ձեռնպահ» ձայներ:

Նախագծով որոշակի սոցիալական երաշխիքներ են նախատեսվում որպես կամավորական և զորահավաքային զորակոչի միջոցով մարտական գործողություններում ընդգրկված պետական պաշտոն կամ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց համար: Մասնավորապես, մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածում պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձի հիմնական աշխատավարձը պահպանվում է: Նախագծով նախատեսվում է նաև, որ այդ ժամանակահատվածը ներառվի աշխատաժամանակում՝ որպես պարգևատրման իրավունք տվող ժամանակահատված: Այդ ժամանակահատվածում կիսամյակային գնահատականի կամ կատարողականի բացասական գնահատման դեպքում չեն կիրառվի նույն օրենքով նախատեսված սանկցիաները, այսինքն` աշխատավարձի իջեցումը կամ բնականոն աճի կասեցումը:

Սահմանված դրույթները տարածվում են 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում