Սփյուռք

Տարբեր կազմակերպություններից մոտ 200 հրեաներ հանդիպել են Երուսաղեմում հարձակման ենթարկված հայ հոգևորականի հետ

2 րոպեի ընթերցում

Տարբեր կազմակերպություններից մոտ 200 հրեաներ հանդիպել են Երուսաղեմում հարձակման ենթարկված հայ հոգևորականի հետ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երուսաղեմի Հայկական թաղամաս են այցելել մոտ 200 հրեաներ՝ տարբեր կազմակերպություններից և հանդիպել օրեր առաջ հրեա ծայրահեղ կրոնական երիտասարդների կողմից հարձակման ենթարկված Տիրան աբղ. Հակոբյանի, ինչպես նաև Արբակ աբղ. Սարուխանյանի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

«Հանդիպման ընթացքում նրանք ներողություն խնդրեցին կատարված դեպքի համար և իրենց աջակցությունն ու համերաշխությունը հայտնեցին Երուսաղեմի Հայոց պատրիարքությանը և հայ համայնքին: Քննարկվեց նաև նման դեպքերի դեմ պայքարելու միջոցներ մշակելու հարցը»,- գրել է Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

Մայիսի 18-ին Երուսաղեմի Հայոց Պատրիարքությունը հայտարարություն տարածեց՝ խստիվ դատապարտելով Սուրբ Հակոբյանց միաբանության անդամ Հոգշ. Տ. Արբակ Աբղ. Սարուխանյանի վրա հրեա երիտասարդների հարձակումը՝ Սուրբ Հարության տաճարի ճանապարհին:

«Հայր Արբակը ստացել է մարմնական վնասվածք, անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել:Պատրիարքությունը պաշտոնապես բողոք է ներկայացրել ոստիկանություն, դրանից հետո հարձակվողներից երեքը ձերբակալվել են: Մեր պահանջն է, որ ոստիկանությունն արդար քննություն կատարի և հանցագործները պատժվեն օրենքի համաձայն՝ ապագայում նման դեպքերի կրկնությունից խուսափելու համար»,- տեղեկացրել է Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի դիվանապետ Հայր Կորյուն վարդապետ Բաղդասարյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում