Քաղաքականություն

Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը հերքում է Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին լուրը. Parstoday.com

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ԻԻՀ դեսպանությունը հերքում է Իրանում 160 հայ զինվորների գտնվելու մասին լուրը. Parstoday.com

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանական «Parstoday.com» կայքը տարածել է Հայաստանում Իրանի դեսպանության հայտարարությունն Իրանի տարածքում 160 հայ զինծառայողների գտնվելու մասին ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերի վերաբերյալ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մեջբերված հայտարարության մեջ նշվում է հետևյալը.

«Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունը հերքում և կեղծ ու անհիմն է համարում որոշ հայկական լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե Իրանում է գտնվում 160 հայ զինվոր, և իրանական կողմը նրանց վերադարձնելու համար նախապայմաններ է ներկայացրել»:

Ավելի վաղ,ՀՀ պաշտպանության նախարարությունը մեկնաբանել էր Իրանի Իսլամական Հանրապետությունում 160 հայ զինվորի գտնվելու մասին լուրը, նշելով, որ Իրանում գեթ մեկ հայ զինվորի գտնվելու մասին տեղեկություններ չունեն։

ԶԼՄ-ներում տեղեկություններ են շրջանառվում, թե Արցախյան 44-օրյա պատերազմի օրերին 160 հայ զինվոր է հատել հայ-իրանական սահմանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում