Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 68, առողջացման 222 և մահվան 6 դեպք

COVID-19. Հայաստանում գրանցվել է վարակվելու 68, առողջացման 222 և մահվան 6 
դեպք

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 23-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 221 948 դեպք, որոնցից 211 057-ն` առողջացման, 4 392-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 5 425 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կատարվել 1 060 108 թեստավորում: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկացավ ՀՀ առողջապահության նախարարությունից։

Ըստ աղբյուրի՝ մայիսի 22-ին կատարվել է 2963 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 68 նոր դեպք: Մեկ օրում գրանցվել է 222 առողջացման և 6 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1074 է:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]