Ըմբիշ Հրաչյա Պողոսյանը դարձավ Եվրոպայի Մ23 տարեկանների առաջնության չեմպիոն
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի երիտասարդական թիմի անդամ Հրաչյա Պողոսյանը դարձավ երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոն:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպեում ընթացող առաջնության 63 կգ քաշային կարգի եզրափակիչում Պողսյանը ուժերը չափեց Շվեդիայից Նիկլաս Օհլենի հետ և առավելության հասավ 4:1 հաշվով:
Ավելի հայտնի էր դարձել, որ 72կգ քաշային կարգում Մալխաս Ամոյանը կպայքարի երիտասարդների Եվրոպայի առաջնության չեմպիոնի կոչման համար: Նա պայքարը սկսեց1/8եզրափակչից,որտեղ6:1հաշվով առավելության հասավ վրացի Օտար Աբուլաձեի նկատմամբ,հաջորդից հաղթեց ադրբեջանցի Քասայ Հասանլիին7:0հաշվով և կիսաեզրափակիչում ուժերը չափեց ռուս Սերգեյ Կուտուզովի հետ: Հայ ըմբիշը հաղթեց 4:1 հաշվով ու դուրս եկավ եզրափակիչ: