Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

Նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային. ՀՀ նախագահը՝ նոր հնարավոր փաստաթղթի մասին

Նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային. ՀՀ նախագահը՝ 
նոր հնարավոր փաստաթղթի մասին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ներգրավված չէ ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների  մեջ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ արձագանքելով սահմանազատման հետ կապված հնարավոր նոր փաստաթղթի մասին հարցին:

«Հանրապետության նախագահը ենթադրյալ փաստաթղթին առնչվող գործընթացների և քննարկումների մեջ  ներգրավված չի եղել և չէ: Հետևաբար, նա բացարձակապես  տեղեկացված չէ  այդ փաստաթղթի, առավել ևս դրա մանրամասների  մասին:

Հանրապետության նախագահը համոզված է,  որ նման գործընթացները պետք է լինեն առավելագույնս հրապարակային և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ:»,- ասված է պարզաբանման մեջ:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում անդրադառնալով նոր փաստաթղթի ստորագրման մասին խոսակցություններին, նշել էր. «Այն լուծումները, որոնք այս պահին մեր միջազգային գործընկերների հետ ձեռք են բերված, նախնական համաձայնությունները 100 տոկոսով համապատասխանում են Հայաստանի շահերին, ոչ թե 99,9 տոկոսով, այլ 100 տոկոսով։ Եվ, այո, եթե Ադրբեջանն այդ պայմանավորվածություններն իրագործի և այն պայմաններում, ինչ խոսել ենք, այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ, որովհետև դա 100 տոկոսով համապատասխանում է Հայաստանի ազգային շահերին։ Ես այդ թուղթը պարզապես չեմ հրապարակի, որովհետև կոռեկտ չէ, աշխատանքային թուղթ է, բանակցություններ են ընթանում, առաջարկներ կան և այլն»:

 

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am