Տնտեսություն

Բանկերի ընդհանուր կապիտալը աճել է

1 րոպեի ընթերցում

Բանկերի ընդհանուր կապիտալը աճել է

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2021 թվականի առաջին եռամսյակում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 1.8 տոկոսով կամ 17 մլրդ դրամով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսին ասաց Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

«Մենք կարևորում ենք բանկային կապիտալի ցուցանիշները, քանի որ դրանք ապահովում են համակարգի կայունությունը, սթրեսներին դիմակայելու ունակությունը և նպաստում բանկերի գործունեության ընդլայնմանն ու զարգացմանը: ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալը 2021 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ավելացել է 1.8 տոկոսով կամ 17 մլրդ դրամով: Բանկերում կապիտալն ավելացել է բանկերի կողմից տարիների ընթացքում կուտակած շահույթի ու սեփականատերերի կողմից կատարվող ներդրումների շնորհիվ»,- նշեց Սարգսյանը:

Նրա խոսքով՝ 2010 թվականից մինչ օրս ՀՀ բանկային համակարգի ընդհանուր կապիտալն անընդհատ մեծացել է, ինչը կարևոր ցուցիչ է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում