Պատմության հետագծով
3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՅԻՍԻ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ/ԱՐՄԵՆՊՐԵՍ: 1922 թ. մայիսի 15-ին ծնվել է Օհան Դուրյանը՝ հայ հայտնի դիրիժոր (մահ.՝ 2011 թ.)։
-1928 թ. մայիսի 15-ին ծնվել է Սերգեյ Մերգելյանը՝ հայ մաթեմատիկոս, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ (1953-ից, 1991-ից՝ ՌԳԱ), ՀԽՍՀ ԳԱ անդամ (1956-ից, 1993-ից՝ ԳԱԱ ), Ստալինյան մրցանակակիր (1952), Սուրբ Մեսրոպ Մաշտոց շքանշանակիր (2008)։ ԽՍՀՄ պատմության մեջ ամենաերիտասարդ գիտությունների դոկտոր (աստիճանը շնորհվել է թեկնածուական թեզը պաշտպանելիս՝ 20 տարեկանում), ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի ամենաերիտասարդ թղթակից անդամ (24 տարեկան)։ Ասպիրանտուրայում սովորելու տարիներին 20-ամյա Մերգելյանը լուծեց մաթեմատիկական ֆունկցիաների տեսության հիմնարար պրոբլեմներից մեկը, որի լուծումն ավելի քան 70 տարի չէր գտնվում։ Նրա ապացուցած թեորեմը՝ կոմպլեքս ֆունկցիաների հավասարաչափ բազմանդամային մոտարկման հնարավորության վերաբերյալ, դասական է համարվում եւ ներառված է ֆունկցիաների տեսության դասընթացում։ Մերգելյանը կանգնած է եղել Հայաստանի հաշվողական տեխնիկայի զարգացման ակունքներում։
-1953 թ. մայիսի 15-ին ծնվել է Շավարշ Կարապետյանը՝ հայ սուզալողորդ, աշխարհի 11-ակի ռեկորդակիր, աշխարհի 17-ակի չեմպիոն, Եվրոպայի 13-ակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն ջրասուզալող սպորտաձեւում։ Սուզալողի ռուսական ասոցիացիայի պատվավոր նախագահ։ Պարգեւատրվել է «Պատվո նշան» շքանշանով եւ UNESCO-ի «Արդար խաղ» (Ֆեյր փլեյ) մրցանակով։ Աշխատել է պատանեկան դպրոցի տնօրեն։ 2010 թ. մայիսի 24-ին ՀՀ նախագահի հրամանագրով պարգեւատրվել է Արիության մեդալով։
-1892 թ. մայիսի 15-ին ծնվել է Համո Բեկնազարյանը՝ հայ նշանավոր կինոռեժիսոր, սցենարիստ, կինոդերասան։ «Հայֆիլմ» կինոստուդիայի հիմնադիր։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1935)։ 1914-ից նկարահանվել է կինոյում՝ հանդես գալով ավելի քան 70 ֆիլմում։ Դասվել է ռուսական համր կինոյի աստղերի շարքը։ Կինոօպերատոր Գարուշ Բեկնազարյանի եղբայրն է։
-1649 թ. մայիսի 15-ին ստեղծվեց Անգլիական հանրապետությունը, որը դարձավ Մեծ Բրիտանիայի հիմքը։
-1712 թ. մայիսի 15-ին Պետրոս I-ը Ռուսաստանի մայրաքաղաքը Մոսկվայից տեղափոխեց Սանկտ Պետերբուրգ։
-1780 թ. մայիսի 15-ին Հյուսիսային Ամերիկայի տարածքի մի մասի երկինքը պատվեց խավարով, պատմության մեջ այն կոչվեց «սեւ օր»։
-1802 թ. մայիսի 15-ին Նապոլեոն Բոնապարտը սահմանեց Պատվավոր լեգեոնի շքանշանը։
-1842 թ. մայիսի 15-ին տեղի ունեցավ Գաետանո Դոնիցետիի «Լինդա դի Շամունի» օպերայի պրեմիերան։
Ա. Հ.