Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված Ադրբեջանի հետ բանակցությունները կշարունակվեն մայիսի 15-ին

ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված Ադրբեջանի հետ բանակցությունները 
կշարունակվեն մայիսի 15-ին

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ պետական սահմանի հատման հետ կապված՝ ադրբեջանական կողմի հետ բանակցությունները ավարտվել են, շարունակությունը տեղի կունենան մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, մայիսի 14-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով սահմանային իրավիճակի հետ կապված վերջին տեղեկությունները։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը փաստեց՝ ռուսական 102-րդ ռազմաբազայի առկա քարտեզով ևս հաստատվել է, որ Ադրբեջանի զինված ուժերի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ պետական սահմաններից ներս։

«Միջազգային հանրության և ՀԱՊԿ գործընկերների համար շատ կարևոր է պարզաբանումը, թե ի վերջո, տվյալ կոորդինատներով տարածքը ո՞ր երկրին է պատկանում։ Այսօր բանակցություններին միացել է նաև ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայացուցիչը, իրենց աշխատանքային քարտեզներով, և շատ կարևոր արձանագրում է տեղի ունեցել, որ մեր քարտեզները և ռուսական ռազմաբազայում առկա քարտեզները աներկբա են դարձնում սահմանի և սահմանային գծերի կոորդինատների վերաբերյալ մեր պնդումները»,- ընդգծեց Փաշինյանը։

Վարչապետի պաշտոնակատարը շատ կարևոր է համարում այն արձանագրումը, որ ռուսական 102-րդ ռազմաբազայի աշխատանքային քարտեզների համաձայն ևս՝ այդ տարածքը Հայաստանի Հանրապետության տարածքն է, ինչը նշանակում է, որ այն ՀԱՊԿ-ի  և հայ-ռուսական միացյալ զորախմբի գործունեության տարածք է։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զինված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Հարակից որոշ տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները հայկական զինուժի մարտավարական հակագործողությունների արդյունքում հեռացել են զբաղեցրած բնագծերից: Ոչ Հայաստանի, ոչ Ադրբեջանի զինուժի ներկայացուցիչների կողմից այս պահի դրությամբ հրազենի կամ այլ զինատեսակի կիրառմամբ դեպք չի գրանցվել: Միաժամանակ, ադրբեջանական զինուժի շուրջ 250 ներկայացուցիչներ շարունակում են գտնվել ՀՀ պետական սահմաններից ներս՝ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի որոշ հատվածներում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am