Հասարակական

Քննարկվում է Գյումրիում «Չոր նավահանգիստ» ստեղծելու ծրագիրը

1 րոպեի ընթերցում

Քննարկվում է Գյումրիում «Չոր նավահանգիստ» ստեղծելու ծրագիրը

ԳՅՈՒՄՐԻ,14 ՄԱՅԻՍԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ներդրողներին Շիրակի մարզ ուղղորդելու նպատակով ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում ծրագրեր են մշակվում:

Այս մասին լրագրողների հետ ունեցած հանդիպման ժամանակ նշեց Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանը:«Մենք հիմա շատ ակտիվ ենք աշխատում էկոնոմիկայի նախարարի հետ, ով ներդրումների մասով ահագին հետաքրքիր խոստումներ է տվել։ Նախագծման և ներդրողների հետ քննարկման փուլում են, այսպես ասած, «չոր նավահանգիստ» ունենալու հետ կապված հարցն են քննարկում։Խոսքը լոգիստիկ կենտրոնի մասին է, ինչի համար լավագույն տարբերակ է Գյումրու հնարավորությունները՝ օդավակայանի ու երկաթուղու առկայությունը»,-նշել էՀարությունյանը:

ԱրմենուհիՄխոյան

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում