Երևանում՝ 11:07,   30 Ապրիլ 2024

Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Լիտվայի նախագահը զորակցության խոսքեր է փոխանցել 44-օրյա պատերազում զոհվածների ընտանիքներին

Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը Լիտվայի նախագահը զորակցության խոսքեր է 
փոխանցել 44-օրյա պատերազում զոհվածների ընտանիքներին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պաշտոնական այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Ազգային ժողովի պատվիրակությունը՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, հանդիպել է Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:

Ողջունելով հայկական պատվիրակությանը՝ Լիտվայի նախագահը փաստել է, որ այս տարի լրանում է երկու պետությունների միջեւ դիվանագիտական  հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերություններին՝ նա կարեւորել է Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացումը, որը սույն թվականի մարտի 1-ին արդեն ուժի մեջ է մտել: Նաուսեդան Արարատ Միրզոյանին է փոխանցել իր զորակցության խոսքերը՝ ուղղված 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվածների ու տուժածների ընտանիքներին:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա երկխոսության մակարդակը, ընդգծել է, որ դրանք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա եւ հույս հայտնել, որ համավարակի հաղթահարմանը զուգահեռ կրկին կակտիվանան երկկողմ շփումները: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի համակարտության շուրջ առկա իրավիճակը՝ Հայաստանի խորհրդարանի խոսնակն ընդգծել է, որ անհրաժեշտ է վերսկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով՝ ամրագրելու արցախահայերի ինքնորոշման իրավունքը: 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am