Երևանում՝ 11:07,   15 Մայիս 2024

Ճապոնիան Տոկիոյում անթռիչք գոտի կստեղծի Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի ժամանակ

Ճապոնիան Տոկիոյում անթռիչք գոտի կստեղծի Օլիմպիական եւ Պարալիմպիական 
խաղերի ժամանակ

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճապոնիայի պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարարությունն ահաբեկչական ակտերի կանխման համար հուլիսի 21-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը Տոկիոյում կստեղծի տեղային անթռիչք գոտի Ճապոնիայի մայրաքաղաքում կայանալիք Օլիմպիական եւ Պարալիմպիական խաղերի կապակցությամբ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ն, այդ մասին ասված Է մայիսի 6-ին գերատեսչության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ:

Նշված Է, որ անթռիչք գոտին կվերաբերի մարզական օբյեկտների երկնքի տարածությանը, օբյեկտներ, որտեղ Խաղերի շրջանակում տեղի կունենան արարողություններն ու մրցումները: Այն կստեղծվի միջոցառումների մեկնարկից անմիջականորեն երկու ժամ առաջ, իսկ դրանց ավարտից հետո մեկ ժամ անց դրա գործողությունը կդադարեցվի: Ըստ որում գոտին չի ազդի Ճապոնիայի օդանավակայանների թռիչքների վրա եւ չի տարածվի ավիաընկեությունների կանոնավոր չվերթերի վրա:

Տոկիոյում Խաղերը պետք Է տեղի ունենային 2020 թվականի հուլիսի 24-ից մինչեւ օգոստոսի 9-ը: Համավարակի պատճառով մրցումները մեկ տարով հետաձգվեցին: Օլիմպիական խաղերը կկայանան 2021 թվականի հուլիսի 23-ից մինչեւ օգոստոսի 8-ն ընկած ժամանակամիջոցում: Պարալիմպիական խաղերը՝ օգոստոսի 24-ից մինչեւ սեպտեմբերի 5-ը: Ըստ որում Խաղերի «Տոկիո-2020» անվանումը կպահպանվի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am