Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Քաղաքագետն անհավանական է համարում Ստեփանակերտի հայտնվելն Ադրբեջանի ենթակայության ներքո

Քաղաքագետն  անհավանական է համարում Ստեփանակերտի հայտնվելն Ադրբեջանի 
ենթակայության ներքո

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստեփանակերտն Ադրբեջանի ենթակայության ներքո ունենալու համար, ադրբեջանցիները ստիպված են լինելու պատերազմել, ընդ որում՝ Ռուսաստանի Դաշնության  հետ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ այս մասին ասաց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը՝ անհավանական համարելով ադրբեջանցիների տարածած տեղեկությունը՝ թե իբր  Ստեփանակերտն այս տարվա հունիսին անցնելու է Ադրբեջանի վերահսկողության ներքո:

«Ամբողջությամբ նկատելի է, որ պաշտոնական Բաքուն հատուկ ընտրել է հայության զգայուն տեղերը գտնելու և դրանց վրա ճնշում գործադրելու ռազմավարություն: Որոշ գործողություններ, որ նրանք իրականացնում են ակնհայտորեն իրենց պետք չէ: Դրան մի քանի բացատրություններ ունի՝ նրանց 26-ամյա ազգային հիասթափությունն  ու կուտակված բարդույթները,Ալիևի կառավարման ռեժիմի ու նրա անհատականության առանձնահատկությունը, մյուս կողմից՝ Ադրբեջանը Արցախյան խնդիրը լուծված է համարում, սակայն իրականում պատերազմը  չի վերջացել այնպես  ինչպես նա կցանկանար լուծել խնդիրը»,-նշում է քաղաքագետը՝ հավելելով, որ Ադրբեջանը երբեք չի թաքցրել, որ  իրեն  պետք է Արցախի ամբողջ տարածքն առանց հայերի, ինչը սակայն չի հաջողվել պատերազմում:

Քաղաքագետ Իսկանդարյանի խոսքով՝ Ստեփանակերտի  նկատմամբ վերահսկողության վերաբերյալ և նմանաբնույթ այլ  ադրբեջանական հայտարարություններին,  պետք է վերաբերվել որպես տեղեկատվական քարոզչության՝  ուղղված ինչպես ներքին լսարանին, այնպես էլ հայկական կողմին, իսկ ավելի քիչ՝ միջազգային լսարանին: Այդուհանդերձ՝ այդ հայտարարությունն առնչություն չունի իրական քաղաքականության և պատերազմին հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am