Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը. Արարատ Միրզոյան

Աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը. Արարատ 
Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը վերահաստատեց Հայաստանի Հանրապետության այն դիրքորոշումը, որ աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Միրզոյանը նշեց խորհրդարանի հերթական նիստի ընթացքում՝ անդրադառնալով այն հանգամանքին, որ «նորոգման աշխատանքների» քողի տակ ադրբեջանցիներն աղավաղում են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցին:

«Ես կարծում եմ, որ այդ բարբարոսությունը, Ադրբեջանում պահվող հայերի նկատմամբ վերաբերմունքը, շաբաթներ առաջ խայտառակ «պուրակի» բացումը վկայում են այն մասին, որ Արցախի հայության անվտանգ գոյությունն Ադրբեջանի կազմում անհնար է, և աշխարհը պետք է ճանաչի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»,- ասաց Միրզոյանը:

ԱԺ նախագահը հավելեց, որ սա այն դիրքորոշումն է, որն ունի Հայաստանի Հանրապետությունը և դրանում որևէ փոփոխություն չկա:

Շուշիի Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցում «վերանորոգման աշխատանքների» անվան տակ Ադրբեջանը աղավաղում է հայկական հոգևոր մշակութային արժեքներից մեկը՝ նպատակ ունենալով ոչնչացնել հայկական ներկայությունն ու հետքը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]