1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին Երևանում կամերային երաժշտության երեկո կանցկացվի

Կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանի 100-ամյակին Երևանում կամերային երաժշտության 
երեկո կանցկացվի

ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմպոզիտոր, մանկավարժ, ՀՀ և ԽՍՀՄ մշակութային, հասարակական գործիչ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա հոբելյանի առթիվ մայիսի 17-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կամերային երաժշտության երեկո կանցկացվի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  համերգին որպես մենակատարներ հանդես կգան թավջութակահար Արամ Թալալյանը, դաշնակահարներ Ջուլիետտա Վարդանյանը,
Շաքե Թադևոսյանը, Կարինե Հովհաննիսյանը, սոպրանո Հասմիկ Բաղդասարյան-Դոլուխանյանը:

Կհնչեն Էդվարդ Միրզոյանի «Ասում են թե...», «Երազ տեսա», «Դու հասկացար» ռոմանսները, «Պոեմ»-ը, որը հեղինակը նվիրել է դստերը` Զարուհի Միրզոյանին,
«Տարվա եղանակներ»-ը, Սոնատ թավջութակի և դաշնամուրի համար և «Տխուր վալս»-ը:

Էդվարդ Միրզոյանը 1941 թվականին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը, 1946-1948 թվականներին կատարելագործվել է Մոսկվայի  Հայ մշակույթի տան երաժշտական ստուդիայում։ 1948 թվականից դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (1965 թվականից՝ պրոֆեսոր)։ Միրզոյանի ստեղծագործություններում առանձնանում են  Ավետիք Իսահակյանի և Եղիշե Չարենցի խոսքերով գրած ռոմանսները («Ասում են, թե...», «Երազ տե­սա» և այլն), «Հայ­րե­նիքն է կան­չում» խմբերգը։ Ընդգծված դինամիկայով աչքի են ընկնում նրա «Սիմ­ֆո­նիկ պա­րեր», «Տո­նա­կան նա­խեր­գանք», «Ինտ­րո­դուկ­ցիա և Անընդ­հատ շար­ժում» (ջութակի և նվագախմբի համար) գործերը։ Կոմպոզիտորի Լարային կվարտետը հայ կամերային երաժշտության ուշագրավ երկերից է։ Հայրենասիրական շնչով են տոգորված «Հա­յաս­տան», «Տո­նա­կան» և այլ կանտատներ։ Հայկական սիմֆոնիկ երաժշտության նվաճումներից են Թավջութակի և դաշնամուրի սոնատը, Սիմֆոնիան՝ լարային նվագախմբի և լիտավրների համար։ Գրել է նաև «Ալ­բոմ թոռ­նի­կիս հա­մար» («Առա­վոտ», «Մա­րի­ամ» և այլն), Պոեմ՝ դաշնամուրի, Պոեմ-էպիտաֆիա՝ կամերային նվագախմբի համար, և այլ գործեր։ Միրզոյանը գրել է նաև կինոերաժշտություն՝ «Փլուզում», «Քաոս», «Հեղկոմի նախագահը», «Խաչմերուկի դեղատունը»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]