Քաղաքականություն

Պաշտոնյայի կողմից կեղծ տեղեկություն տրամադրելու մասին օրինագիծը ստացավ բացասկան եզրակացություն

2 րոպեի ընթերցում

Պաշտոնյայի կողմից կեղծ տեղեկություն տրամադրելու մասին օրինագիծը ստացավ բացասկան եզրակացություն

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց «ՀՀ քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ` այն հեղինակել է անկախ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

Հիմնական զեկուցողի գնահատմամբ՝ պետական ծառայողը զսպվածություն և պատասխանատվություն պետք է ցուցաբերի հանրային նշանակության տեղեկատվության բարձրաձայնման հարցում:

Նախագծով` պաշտոնատար անձի կողմից հանրային հետաքրքրություն ներկայացնող կամ ազգային անվտանգությանն առնչվող հարցերով կեղծ կամ իրականությանը չհապատասխանող տեղեկությունները հրապարակայնորեն հայտնելու դեպքում առաջարկվում է նվազագույն աշխատավարձի յոթհարյուրապատիկից մինչև հազարապատիկի չափով տուգանք կամ ազատազրկում մինչև մեկ տարի ժամկետով:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, որ, եթե ազգային անվտանգությանն առնչվող տեղեկատվության հարցում կա օրենսդրական կարգավորում, ապա հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շրջանակն ընդգրկուն է: Ընդգծելով, որ հասարակությունը պետք է պետական մարմիններից ստանա հստակ և իրականությանը համապատասխանող տեղեկատվություն՝ հարակից զեկուցողը կարծիք հայտնեց, որ կարգավորումը չի օժանդակելու խնդիրների լուծմանը: Նա առաջարկեց այս պահին զերծ մնալ նախագծի ընդունումից:

Քննարկումների արդյունքում նախաձեռնությունը ստացավ բացասական եզրակացություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում