Պաշտոնական

Արմեն Սարգսյանը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհակալական նամակ է հղել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նամակում մասնավորապես ասված է.

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը միացավ ԱՄՆ Կոնգրեսին և ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, ընդգծելով, որ «տեղի ունեցածը այլևս երբեք չպետք է կրկնվի»:Մենք անկեղծորեն երախտապարտ ենք բոլոր նրանց, ովքեր նվիրվածության, եռանդի և բարոյական կամ ցանկացած այլ աջակցության միջոցով իրականացրեցին դա և նպաստեցին արդարության վերականգնմանը:

Դուք և Ձեր թիմը մշտապես բարձրաձայնել եք, որ հայ ժողովրդի նկատմամբ իրականացված բարբարոսությունը ցեղասպանություն էր: Ձեր արժեքներին հավատարիմ մնալով՝ արեցիք ամեն ինչ հասնելու Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը և հիշատակմանը: Շնորհակալություն, տիկին խոսնակ»:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում