Քաղաքականություն

Բլինկենն Ալիևի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի կարևորությունը

1 րոպեի ընթերցում

Բլինկենն Ալիևի հետ զրույցում նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի կարևորությունը

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն ապրիլի 28-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, տեղեկությունը հայտնել է պետքարտուղարի խոսնակ Նեդ Փրայսը:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ԱՄՆ-ի և Ադրբեջանի համագործակցության հարցեր: «Պետքարտուղարն ընդգծել է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների հանդեպ հարգանքի կարևորությունը: Պետքարտուղարը նշել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների շարունակական ջանքերի կարևորությունը՝ բանակցելու հանուն Լեռնային Ղարաբաղի հակամարտության տևական քաղաքական կարգավորման՝ ի շահ տարածաշրջանի բոլոր ժողովուրդների»,- հայտնել է Փրայսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում