Հասարակական

Հայաստանում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 215 հազար 528-ի

1 րոպեի ընթերցում

Հայաստանում կորոնավիրուսի ընդհանուր դեպքերի թիվը հասել է 215 հազար 528-ի

ԵՐԵՎԱՆ, 29 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի29-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության656նոր դեպք, առողջացել է882քաղաքացի, մահացել է՝16-ը: Մեկ օրում կատարվել է4284 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է979060-ի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:

Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր215528դեպք, որոնցից197171-ն առողջացման, 4087-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում13257պացիենտ:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան4դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1013 է:

ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում