Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 808 նոր դեպք, մահացել է 13 մարդ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում ապրիլի28-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության808նոր դեպք, առողջացել է588քաղաքացի, մահացել է՝13-ը: Մեկ օրում կատարվել է4807 թեստավորում: Թեստավորման ընդհանուր թիվն այսպիսով հասել է974776-ի:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կայքում:
Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր214872դեպք, որոնցից196289-ն առողջացման, 4071-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում13503պացիենտ:
Նախորդ օրն արձանագրվել է մահվան1դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1009 է:
ՀՀ կառավարության՝ հունվարի 11-ի որոշման համաձայն, կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչև 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվել է մինչև հուլիսի 11-ը։