Երևանում՝ 11:07,   28 Ապրիլ 2024

Ցեղասպանության մասին հայտարարության պատճառով հետաքննություն է սկսվել Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի դեմ

Ցեղասպանության մասին հայտարարության պատճառով հետաքննություն է սկսվել 
Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի դեմ

ԵՐԵՎԱՆ, 28 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիարբեքիրի դատախազությունը հետաքննություն է սկսել Փաստաբանների ասոցիացիայի դեմ՝ վերջինիս կողմից Հայոց ցեղասպանության տարելիցին տարածած հաղորդագրության պատճառով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, փաստաբանների ասոցիացիայի նախագահը  և անդամները մեղադրվում են «թուրք ազգը, Թուրքիայի Հանրապետությունը, պետական ինստիտուտներն ու մարմինները վիրավորելու» մեջ:

Դիարբեքիրի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Նահիթ Էրենը դատապարտել է իրենց դեմ սկսված հետաքննությունը: «Դիաբեքիրի փաստաբանների ասոցիացիան մինչև վերջ պայքարում է բոլորի խոսքի ազատության համար և չի պատրաստվում սահմանափակել սեփական խոսքի ազատությունը ճնշումների և հետաքննության պատճառով»,-«Թվիթեր»-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել Էրենը:

Ապրիլի 24-ին ասոցիացիան հայտարարություն էր տարածել, որում նշել էին, որ «ոգեկոչում են Մեծ եղեռնի զոհերի հիշատակը և կիսում են հայերի ցավը»: Նրանք ընդգծել էին, որ պետք է առերեսվել հայերի դեմ իրականացված հանցագործության հետ, և որ իրենք ամեն բան անելու են այդ նպատակի համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am