Քաղաքականություն

Ֆրանսիացի պատգամավորն հայ գերիների ազատ արձակման պահանջով նոր բանաձև է ներկայացրել խորհրդարան

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիացի պատգամավորն հայ գերիների ազատ արձակման պահանջով նոր բանաձև է ներկայացրել խորհրդարան

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Վալ դ'Ուազ դեպարտամենտից ընտրված պատգամավոր, նախկին սոցիալիստ Ֆրանսուա Պուպոնին նոր բանաձև է ներկայացրել երկրի խորհրդարան, որով կոչ է անում Ֆրանսիային պահանջելԱդրբեջանից վերադարձնել ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված ռազմագերիներին և քաղաքացիական անձանց:Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին ֆրանսիացի պատգամավորը գրել է ֆեյսբուքի իր էջում՝ հրապարակելով բանաձևի նախագիծը:

«Ես բանաձևի միջնորդություն եմ ներկայացրել, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին: Արցախում Ադրբեջանի հետ հակամարտությունից հետո շատ հայզինվորներ դեռ ձերբակալված են Ադրբեջանի իշխանությունների կողմից և սպասում են հայրենադարձությանը: Այս պրակտիկան բացարձակապես հակասում է Ժնևի կոնվենցիային և միջազգային իրավունքով սահմանված նորմերին: Ֆրանսիան պետք է Ադրբեջանինկոչ անի նրանց ազատ արձակել, դա է իմ բանաձևի իմաստը, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այն խորհրդարանականներին, որոնք համաձայնել են ստորագրել այն»,- նշել է պատգամավորը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում