Քաղաքականություն

Ռումինիայի խորհրդարանում ցեղասպանության հարցով լսումներին պատգամավորները շեշտել են ճանաչման անհրաժեշտությունը

2 րոպեի ընթերցում

Ռումինիայի խորհրդարանում ցեղասպանության հարցով լսումներին պատգամավորները շեշտել են ճանաչման անհրաժեշտությունը

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի լիագումար նիստում առաջին անգամ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լսումներ, որին ելույթներով հանդես են եկել բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները՝ շեշտելով ցեղասպանության ճանաչման բարոյական նշանակությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը:

«Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի լիագումար նիստում առաջին անգամ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության վերաբերյալ լսումներ, որին ելույթներով հանդես են եկել բոլոր քաղաքական ուժերի և խմբերի ներկայացուցիչները՝ շեշտելով ցեղասպանության ճանաչման բարոյական նշանակությունը»,-ասաց դեսպանը:Նա տեղեկացրեց, որ լսումները տեղի են ունեցել Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար հայազգի պատգամավոր Վարուժան Փամբուկչյանի նախաձեռնությամբ:

Մինասյանն այս գործընթացը համարեց Ռումինիայի հայ համայնքային կառույցների, մասնավորապես, հայազգի պատգամավորների երկար տարիներ գործադրած ջանքերի արդյունք:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն է: Աշխարհասփյուռ հայությունը 2021-ի ապրիլի 24-ին նշում էր Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն: Ցեղասպանության 106-րդ տարելիցի օրն իր ուղերձում Հայոց ցեղասպանությունը ճանաչեց նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում