Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ֆրանսիայի Սենատի նախագահը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ

Ֆրանսիայի Սենատի նախագահը ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի 
հուշահամալիրի անմար կրակի մոտ

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի Հանրապետության Սենատի նախագահ Ժերար Լարշեն հարգանքի տուրք մատուցեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լարշեն ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի անմար կրակի մոտ:

Ֆրանսիայի Սենատի նախագահ Ժերար Լարշեին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում ուղեկցում էր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

Նախատեսվում է, որ Ֆրանսիայի Սենատի նախագահը նաև խորհրդանշական եղևնի կտնկի Ծիծեռնակաբերդի պուրակում և շրջայց կկատարի Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում:

Լուսանկարները՝ Հայկ Մանուկյանի

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է երեք տասնյակ պետություն, այդ թվում Ֆրանսիան, որը ճանաչման և դատապարտման մի քանի որոշում ու բանաձև ունի: 2019թ. ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]