Հասարակական

Ապաստարանների հետ կապված որոշ խնդիրներ կան. աշխատանքներ են տարվում Քաղաքաշինության կոմիտեի հետ. ԱԻՆ նախարար

2 րոպեի ընթերցում

Ապաստարանների հետ կապված որոշ խնդիրներ կան. աշխատանքներ են տարվում Քաղաքաշինության կոմիտեի հետ. ԱԻՆ նախարար

ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը Քաղաքաշինության կոմիտեի հետ համատեղ աշխատում է ապաստարաններին վերաբերող ծրագրի շուրջ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանն ասաց լրագրողների հետ զրույցում:

«Ապաստարանների հետ կապված մեր երկրում ունենք որոշակի խնդիրներ: Այդ ուղղությամբ աշխատանքները դեռևս շարունակվում են: Շատ վաղուց, երկար տարիներ շարունակ բազմաբնակարան շենքերի նկուղային հարկերը բնակիչների կողմից գուցե նաև անօրինական կերպով սեփականաշնորհվել են, և մենք չենք կարողանում դրանք օգտագործել։ Պարապմունքների, ուղղակի ստուգումների ժամանակ Տեղական ինքնակառավարման մարմինների հետ կարողանում ենք գտնել այդ նկուղների սեփականատերերին, բացենք դուռը և այդ տարածքը բերենք աշխատանքային վիճակի: Եթե իրականում որոշակի անհրաժեշտություն լինի, ապա այդ ուղղությամբ մենք կունենանք խնդիրներ»,- նշեց նախարարը:

Հարցին, թե ինչ ելք է տեսնում այս ամենի համար, Փիլոյանը պատասխանեց, որ այժմ այդ ուղղությամբ աշխատում են Քաղաքաշինության կոմիտեի հետ:

Նրա խոսքով՝ ծրագրեր են մշակվում, որպեսզի հետագայում կառուցվելիք շենք-շինություններն ունենան նկուղային հարկեր, որոնք կօգտագործվեն ոչ թե բնակչության կողմից սեփական նպատակների համար, այդ որպես ապաստարաններ կամ պատսպարաններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում